SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Փոփոխություններ «Արարատ-Արմենիայի» և «Ցելյեի» հայտացուցակներում՝ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ


Փոփոխություններ «Արարատ-Արմենիայի» և «Ցելյեի» հայտացուցակներում՝ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիան» փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ սլովենական «Ցելյեի» դեմ հանդիպումների հայտացուցակում։

Վնասվածքի պատճառով երևանյան թիմի հայտացուցակից դուրս է մնացել պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Նրա փոխարեն հայտացուցակում ընդգրկվել է վնասվածքից ապաքինված Խուան Բալանտան։

Փոփոխություն է կատարվել նաև «Ցելյեի» կազմում։ Սլովենական ակումբը հայտավորել է ազգային հավաքականի կիսապաշտպան Բենյամին Վերբիչին, ով օրերս թիմ է տեղափոխվել հունական «Լևադիակոսից»։ 32-ամյա ֆուտբոլիստը Սլովենիայի հավաքականի կազմում անցկացրել է 65 հանդիպում և խփել յոթ գոլ։

«Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումից առաջ երկու թիմերն էլ խաղեր են անցկացրել իրենց ազգային առաջնություններում։

«Ցելյեն» ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտել «Մարիբորի» դեմ հանդիպումը։ Եվրագավաթային խաղի համեմատ սլովենական թիմի մարզչական շտաբը փոքր ռոտացիա է կատարել։ Հարձակման գիծն ամբողջությամբ փոխվել է, իսկ պաշտպանությունում հանդես են եկել հիմնական կազմի ֆուտբոլիստները։

Հայաստանի առաջնությունում «Արարատ-Արմենիան» 4։3 հաշվով հաղթել է «Գանձասարին»։ Եվրագավաթային հանդիպումից հետո երևանյան թիմի մարզչական շտաբն ամբողջությամբ փոխել է մեկնարկային կազմը։

«Արարատ-Արմենիա» — «Ցելյե» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Երևանում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։