SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հրանտ-Լեոն Ռանոսը խփեց իր առաջին գոլը «Տեներիֆեի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հրանտ-Լեոն Ռանոսը խփեց իր առաջին գոլը «Տեներիֆեի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը խփեց իր առաջին գոլը «Տեներիֆեի» կազմում։ Ֆուտբոլիստը բացեց հաշիվը Իսպանիայի տարածաշրջանային լիգան ներկայացնող «Մարինոյի» դեմ ընկերական խաղում։

Ռանոսը գոլի հեղինակ դարձավ հանդիպման իններորդ րոպեին։ Հայ հարձակվողը հաջող գործեց պրեսինգի ժամանակ, օգտվեց պաշտպանի սխալից և մենապայքարում հաղթեց մրցակցի դարպասապահին։

Հարձակվողը խաղադաշտում անցկացրեց առաջին խաղակեսը, որն ավարտվեց 1։0 հաշվով։ Ընդմիջումից հետո «Տեներիֆեն» ևս հինգ գոլ խփեց և խոշոր հաղթանակ տարավ՝ 6։0։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Վիկտոր Մորենոն, որը կարող է Ռանոսի մրցակիցը լինել մեկնարկային կազմում տեղի համար պայքարում։

Ռանոսի համար սա նոր թիմի կազմում երկրորդ ընկերական հանդիպումն էր։ Ավելի վաղ նա Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» մշտական հիմունքներով տեղափոխվել էր «Տեներիֆե»։

Իսպանական ակումբը շարունակում է նախապատրաստվել Լա Լիգա 2-ի նոր մրցաշրջանին։ «Տեներիֆեն» առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ «Էյբարի» դեմ։ Մինչև առաջնության մեկնարկը թիմը ևս մի քանի ստուգողական հանդիպում կանցկացնի։ Դրանցից մոտակա խաղը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ «Անազայի» դեմ։

ՌԱՆՈՍԻ ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։