Վահան Բիչախչյանի գոլը օգնեց «Լեգիային» դուրս գալ Կոնֆերանս Լիգայի հիմնական փուլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վարշավայի «Լեգիան» դրամատիկ խաղում Շոտլանդիայի «Հիբերնիանին» հաղթելով՝ ապահովեց իր տեղը Կոնֆերանս Լիգայի հիմնական փուլում։
Պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բացեց հաշիվը և պոլյակներին տվեց 3:1 ընդհանուր առավելություն։ Սակայն երկրորդ խաղակեսում Էդինբուրգի հյուրերը կարողացան կատարելու քամբեք՝ երեք անգամ խփելով և երկու խաղերի արդյունքում առաջ անցնելով։
Հատուկ ժամանակին «Լեգիայի» փրկիչ դարձավ Էլիտիմը՝ նրա հստակ հարվածը 93-րդ րոպեին խաղը տեղափոխեց ավելացված ժամանակ։ Այնտեղ հերոսի կոչում նվաճեց Միլետա Ռայովիչը՝ հաղթական գոլի հեղինակ դառնալով։
Վերջնական հաշիվը՝ 5:4 «Լեգիայի» օգտին (առաջին խաղը՝ 2:1, պատասխան՝ 3:3): Լեհական ակումբը կշարունակի պայքարը Կոնֆերանս Լիգայի խմբային փուլում։
Հիշեցնենք, որ Կոնֆերանս Լիգայի հիմնական փուլում կմասնակցի նաև Հայաստանի չեմպիոն «Նոան», իսկ հարձակվող Տիգրան Բարսեղյանը կներկայացնի հայկական ֆուտբոլը Սլովակիայի «Սլովանի» կազմում։