Բաքվում Ջանես Նազարյանի պատվին հնչել է Հայաստանի օրհներգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բաքվում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության՝ մինչև 71 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնել է Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը, իսկ նրա պատվին Ադրբեջանի մայրաքաղաքում հնչել է Հայաստանի պետական օրհներգը։
Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ՝ 4։3 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո Նազարյանը պարտվում էր 1։3 հաշվով, սակայն կարողացել է բեկել գոտեմարտի ընթացքը և նվաճել ոսկե մեդալը։
Այս հաջողության շնորհիվ Ջանես Նազարյանը երկրորդ անգամ դարձել է մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։
Ներկայացնում ենք Բաքվում կայացած պարգևատրման արարողության և Հայաստանի օրհներգի կատարման տեսանյութը։