SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ֆին Գերագուսյանը «Սանդերլենդի» հիմնական թիմի հետ մեկնել է ԱՄՆ


Ֆին Գերագուսյանը «Սանդերլենդի» հիմնական թիմի հետ մեկնել է ԱՄՆ
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆին Գերագուսյանն ընդգրկվել է «Սանդերլենդի» հիմնական թիմի կազմում, որը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու մինչմրցաշրջանային հավաքին։

Անգլիական ակումբը երիտասարդ հարձակվողին ներառել է ԱՄՆ մեկնած 26 ֆուտբոլիստներից բաղկացած նախնական հայտացուցակում։ Ռեժիս Լը Բրիի գլխավորած թիմը մեկ շաբաթ կանցկացնի Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում, որից հետո մի շարք ընկերական հանդիպումներ կանցկացնի։

«193 սանտիմետր հասակ ունեցող Գերագուսյանը հզոր կենտրոնական հարձակվող է, որը վերջերս ակումբի հետ ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը և ԱՄՆ է ժամանել՝ իր տպավորիչ առաջընթացը շարունակելու մտադրությամբ»,- ասվում է «Սանդերլենդի» պաշտոնական կայքում։

Ամերիկյան շրջագայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին։ Նեշվիլի «Geodis Park» մարզադաշտում «Սանդերլենդը» կմրցի «Լիվերպուլի» հետ։

Հուլիսի 30-ին անգլիական թիմը Նյու Ջերսիում կհանդիպի «Լիդս Յունայթեդի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Փենսիլվանիայում «Ռեքսհեմի» դեմ խաղով կավարտի ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումների շարքը։

Ավելի վաղ Գերագուսյանն արդեն նորամուտն էր նշել «Սանդերլենդի» հիմնական թիմում՝ Անգլիայում մասնակցելով «Յորքի» դեմ ընկերական հանդիպմանը։ Այժմ Հայաստանի հավաքականի հարձակվողն առաջին անգամ արտասահմանյան հավաքի է մեկնել ակումբի հիմնական կազմի հետ։

Sunderland team


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։