SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Համբուրգի WTA 250 մրցաշարում


Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Համբուրգի WTA 250 մրցաշարում
Թենիս

WTA վարկանիշում 208-րդ տեղը զբաղեցնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ավանեսյանը լարված երեք սեթանոց պայքարում զիջեց աշխարհի 97-րդ ռակետ, հունգարուհի Աննա Բոնդարին։

Առաջին սեթում Էլինան սեփական մատուցման ժամանակ երկու սեթբոլ ուներ, սակայն չկարողացավ իրացնել դրանք և պարտվեց թայ-բրեյքում։ Երկրորդ սեթում հայ թենիսիստուհին երկու անգամ զիջեց սեփական մատուցումը, բայց կարողացավ փոխել հանդիպման ընթացքն ու հավասարեցնել հաշիվը։

Վճռորոշ սեթից առաջ Ավանեսյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բժշկական ընդմիջում վերցրեց։ Չնայած վնասվածքին՝ նա շարունակեց պայքարը և երրորդ սեթը հասցրեց թայ-բրեյքի, որտեղ Բոնդարն առավելության հասավ 7։2 հաշվով։

Հանդիպումն ավարտվեց հունգարացի թենիսիստուհու հաղթանակով՝ 7։6 (7։3), 4։6, 7։6 (7։2)։

Համբուրգի մրցաշարում Ավանեսյանն ընդհանուր առմամբ չորս հաղթանակ տարավ։ Սա վերջին մեկուկես տարվա ընթացքում նրա առաջին կիսաեզրափակիչն էր WTA մրցաշարերում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։