SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ջանես Նազարյան. «Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել իմ ժողովրդին և բարձր պահել մեր դրոշը»


Ջանես Նազարյան. «Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել իմ ժողովրդին և բարձր պահել մեր դրոշը»
Ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը Բաքվից վերադառնալուց հետո մեկնաբանել է աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը։

«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն էր, և ես ձգտում էի դրան։ Մրցաշարը լավ անցավ՝ մեր ծրագրի համաձայն։ Եղան փոքր սխալներ, որոնք կարող էին խանգարել, բայց, փառք Աստծո, կարողացա հաղթահարել ամեն ինչ և հասնել նպատակիս։

Տրամադրությունս շատ բարձր է։ Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել իմ ժողովրդին և բարձր պահել մեր դրոշը։ Հաղթանակի հարցում հարյուր տոկոսով վստահ չէի, բայց մարզիչն ինձ հանգստություն հաղորդեց, իսկ ես չէի կասկածում սեփական ուժերիս»,— ասել է Նազարյանը։

Բաքվում կայացած Մ17 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչում Ջանես Նազարյանը 4։3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ասլան Ձուևին։ Այս հաղթանակով հայ ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։