«ՉՖՌ Կլուժ» — «Ալաշկերտ». որտեղ դիտել Կոնֆերենցիաների լիգայի պատասխան հանդիպումն առցանց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 30-ին, Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը հայկական «Ալաշկերտի» և ռումինական «ՉՖՌ Կլուժի» միջև։
Առաջին խաղում թիմերը ոչ-ոքի էին խաղացել՝ 1։1 հաշվով։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։30-ին, Մոսկվայի ժամանակով՝ 21։30-ին։ Խաղը կսպասարկի Իսլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։
Որտեղ դիտել «ՉՖՌ Կլուժ» — «Ալաշկերտ» հանդիպումը
Հայաստանում «ՉՖՌ Կլուժ» — «Ալաշկերտ» հանդիպման ուղիղ հեռարձակումը կցուցադրի H1 Առաջին ալիքը։
Ռումինիայում հանդիպումը կհեռարձակի Digi Sport 1 հեռուստաալիքը։
Անվճար առցանց հեռարձակումը հասանելի կլինի նաև VK-ի VitalSport խմբում։