SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակը ՉՖՌ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում


«Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակը ՉՖՌ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում
Ֆուտբոլ

«Ալաշկերտը» և ռումինական ՉՖՌ Կլուժը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը։

Խաղի հաշիվը բացվեց 34-րդ րոպեին։ Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռաֆայել Ժեզուսը։ Բրազիլացի ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր «Ալաշկերտի» կազմում։

Երկրորդ խաղակեսի սկզբում Անդրեա Սֆայթը վերականգնեց հավասարությունը։

Հանդիպումից առաջ ոչ-ոքին այս դիմակայության ֆավորիտներից մեկի դեմ կարելի էր լավ արդյունք համարել հայկական թիմի համար։ Սակայն խաղի ընթացքից ելնելով՝ «Ալաշկերտն» ավելի մոտ էր հաղթանակին։ Հատկապես վստահ էր թիմի խաղը առաջին խաղակեսում․ ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին շարժվում, բարձր ճնշում էին գործադրում մրցակցի նկատմամբ և ավելի հաճախ էին հաղթում մենապայքարներում։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտը» կրկին ավելացրեց արագությունն ու փորձեց հաղթանակ կորզել, սակայն հաշիվն այլևս չփոխվեց։

ՉՖՌ-ը համարվում էր հանդիպման ֆավորիտ՝ չնայած ակումբի ֆինանսական խնդիրների և աշխատավարձերի պարտքերի վերաբերյալ տեղեկություններին։ Այնուամենայնիվ, խաղադաշտում «Ալաշկերտը» ոչնչով չզիջեց ռումինական թիմին, իսկ հանդիպման որոշ հատվածներում նկատելիորեն գերազանցեց մրցակցին։

Այսպիսով, ոչ-ոքին հայկական ակումբի համար ավելի շուտ կարելի է համարել բաց թողնված հաղթանակ։ Ընդ որում՝ «Ալաշկերտն» արդեն երրորդ հանդիպումն անընդմեջ հիմնական ժամանակում ավարտում է 1։1 հաշվով։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Կլուժում։

«Ալաշկերտի» կազմը

Արսեն Բեգլարյան — Հակոբ Հակոբյան (Սադոյան, 70), Սեզար, Յարոսլավ Մատյուխին, Դավիթ Տերտերյան (Ռոբերտ Հակոբյան, 90+3) — Էդգար Փիլոյան, Կարեն Նալբանդյան, Ռաֆայել Ժեզուս (Ադեբայո, 70) — Օլավալե Ֆարայոլա, Ջոզեֆ Սաբոբո (Մասումու, 46), Մոմո Տուրե (Էջիկե, 77)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։