Ավանեսյանը Համբուրգում հաղթեց Պուտինցևային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը WTA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 208-րդ տեղը, դուրս է եկել Համբուրգում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Երկրորդ շրջանի խաղում Ավանեսյանը հաղթել է մրցաշարի յոթերորդ համար Յուլիա Պուտինցևային, որը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը։ Երեք սեթ տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 2:6, 6:2 հաշվով։
Առաջին սեթում հաղթելուց հետո Ավանեսյանը դժվարությունների է բախվել։ Թենիսիստուհուն բժշկական դադար է անհրաժեշտ եղել, որի ընթացքում նա ցավազրկող է ընդունել, սակայն կարողացել է շարունակել հանդիպումն ու հաղթանակ տանել։
Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը կհանդիպի մրցաշարի առաջին համար Օլեքսանդրա Օլիյնիկովայի հետ, որը WTA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 45-րդ տեղը։
Ավանեսյանի համար սա վերջին 17 ամսվա ընթացքում WTA մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու առաջին դեպքն է։