SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արտակ Օսեյան. «Մենք հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ ունենք»


Արտակ Օսեյան. «Մենք հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ ունենք»
Ֆուտբոլ

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հունգարական «Դեբրեցենից» կրած պարտությունը։

Հունգարիայում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 1:0 հաշվով նվազագույն հաղթանակով։ «Փյունիկի» գլխավոր մարզչի խոսքով՝ խաղը հավասար էր, իսկ իր թիմը բավականաչափ գոլային պահեր ստեղծեց պարտությունից խուսափելու համար։

«Կարծում եմ՝ խաղը լիովին հավասար էր։ Ժամանակ առ ժամանակ նախաձեռնությունը մի թիմից անցնում էր մյուսին։ Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք և կարող էինք խուսափել պարտությունից։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս դիմակայությունում թիմերի հնարավորությունները շարունակում են հավասար մնալ՝ 50-50։ Մենք հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ ունենք»,- ասել է Օսեյանը։

Գլխավոր մարզիչը նաև անդրադարձել է պատասխան հանդիպումից առաջ ֆուտբոլիստների տրամադրվածությանը։

«Խաղից հետո հանդերձարանում ես ֆուտբոլիստների աչքերում ինքնավստահություն տեսա։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ»,- հավելել է մասնագետը։

«Փյունիկի» և «Դեբրեցենի» միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Երևանում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։