Արսեն Հարությունյանը կամային հաղթանակ տարավ Միլուոկիում կայացած RAF 11 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ազատ ոճի հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած RAF 11 մրցաշարում։
Ամերիկացի Բեն Դավինոյի դեմ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել էր բարդ իրավիճակում․ առաջին մրցափուլից հետո Հարությունյանը պարտվում էր 0։5 հաշվով։ Սակայն Եվրոպայի քառակի չեմպիոնը և իր քաշային կարգում աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկը կարողացավ բեկել գոտեմարտի ընթացքը։
Հանդիպման վերջնամասում Արսենը տպավորիչ վերադարձ կատարեց և հաղթանակը կորզեց գոտեմարտի ավարտից ընդամենը երեք վայրկյան առաջ։
Հարությունյանի համար սա երկրորդ հաղթանակն էր RAF Wrestling լիգայում։
Նշենք, որ Բեն Դավինոն այսօր պետք է Օսթին Դեսանտոյի դեմ չեմպիոնական գոտեմարտ անցկացներ RAF-ի գոտու համար, սակայն ամերիկացին հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց։ Դավինոյի նկատմամբ տարած հաղթանակից հետո չեմպիոնական գոտու համար պայքարելու իրավունքը, հավանաբար, կարող է անցնել Արսեն Հարությունյանին։