SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արարատ Ավետիսյանը Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է


Արարատ Ավետիսյանը Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ։

Մինչև 48 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտում Ավետիսյանը ժամանակից շուտ՝ 8:0 հաշվով, հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորին։

Այս պարգևը Հայաստանի հավաքականի առաջին մեդալն էր մրցաշարում։

Պատվո հարթակ տանող ճանապարհին Արարատ Ավետիսյանը 1/8 եզրափակիչում 14:7 հաշվով հաղթեց մեքսիկացի Հեկտոր Ագիլարին, իսկ քառորդ եզրափակիչում 9:3 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանը ներկայացնող Ջավոհիր Շարիֆբոևի նկատմամբ։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը 1:4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալի Ալմասին, ինչից հետո բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Արարատ Ավետիսյանի արդյունքները

1/8 եզրափակիչ․ Արարատ Ավետիսյան — Հեկտոր Ագիլար (Մեքսիկա)՝ 14:7
1/4 եզրափակիչ․ Արարատ Ավետիսյան — Ջավոհիր Շարիֆբոև (Ուզբեկստան)՝ 9:3
Կիսաեզրափակիչ․ Ալի Ալմաս (Ղազախստան) — Արարատ Ավետիսյան՝ 4:1
Բրոնզե մեդալի համար գոտեմարտ․ Արարատ Ավետիսյան — Բենեդեկ Տոմբոր (Հունգարիա)՝ 8:0

Այսօր Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Վազգեն Մնացականյանը (65 կգ), իսկ վաղը Ջանես Նազարյանը (71 կգ) եզրափակիչում կգոտեմարտի ոսկե մեդալի համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։