Ալինա Չարաևան դուրս է եկել Համբուրգի WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան, որը WTA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 117-րդ տեղը, դուրս է եկել Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Երկրորդ շրջանի խաղում 24-ամյա մարզուհին կամային հաղթանակ է տարել ավստրիացի Սինյա Կրաուսի նկատմամբ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 80-րդն է։ Երեք սեթից բաղկացած հանդիպումն ավարտվել է 5։7, 7։5, 7։5 հաշվով։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Չարաևան կմրցի հունգարուհի Աննա Բոնդարի հետ, որը WTA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 97-րդ տեղը։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 1/8 եզրափակիչի իր հանդիպումը Յուլիա Պուտինցևայի դեմ կանցկացնի վաղը։