Հայաստանի կանանց հավաքականը ընկերական խաղում հաղթեց Հորդանանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը արտագնա ընկերական խաղում հաղթանակ տարավ Հորդանանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։
Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում։ Արդեն 46-րդ րոպեին Աննա Դալլաքյանը առաջ մղեց Հայաստանի հավաքականին, իսկ ութ րոպե անց՝ 54-րդ րոպեին, Մարիամ Ստեփանյանի թիմի առավելությունը կրկնապատկեց Մարալ Արթինը։
Հորդանանի հավաքականը կարողացավ մեկ գնդակ հետ բերել միայն երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում, սակայն տանտերերին չհաջողվեց խուսափել պարտությունից։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինդոնեզիայի դեմ։ Այս հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում։