SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի գոլը «Բարրակաս Սենտրալին» դուրս բերեց Կլաուսուրայի քառորդ եզրափակիչ


Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի գոլը «Բարրակաս Սենտրալին» դուրս բերեց Կլաուսուրայի քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձավ Արգենտինայի առաջնության փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի հանդիպման հաղթական գոլի հեղինակը։ Նրա «Բարրակաս Սենտրալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Դեֆենսա ի Խուստիսիային» և դուրս եկավ Կլաուսուրա-2026-ի քառորդ եզրափակիչ։

Հանդիպումը կայացավ նոյեմբերի 21-ին «Նորբերտո Տոմագելո» մարզադաշտում։ Միակ գոլը գրանցվեց 29-րդ րոպեին։ Իվան Տապիայի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Բրիասկո-Բալեկյանը հաղթեց պայքարը տուգանային հրապարակում և գլխի դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը։

Հայ հարձակվողն աչքի ընկավ երկրորդ անընդմեջ խաղում՝ ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցնելով հինգի։

Բալեկյանը «Բարրակաս Սենտրալի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 79 րոպե, որից հետո փոխարինվեց։ SofaScore վիճակագրական հարթակը նրա խաղը գնահատեց 7,3 միավորով։

Այս հաղթանակի շնորհիվ «Բարրակաս Սենտրալը» կշարունակի պայքարը չեմպիոնական տիտղոսի համար։ Քառորդ եզրափակչում թիմը կհանդիպի «Ռոսարիո Սենտրալ» – «Խիմնասիա Մենդոսա» դիմակայության հաղթողին։

Մինչդեռ Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լուկաս Սելարայանը, արդեն ավարտել է ելույթները Կլաուսուրայում։ Նրա «Բելգրանոն», որը դարձել էր Ապերտուրա-2026-ի չեմպիոն, 1/8 եզրափակչում պարտվեց «Վելես Սարսֆիլդին»։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 2։2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասավ «Վելեսը»՝ 3։1։ Սելարայանը չկարողացավ իրացնել իր 11-մետրանոց հարվածը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։