Ավարտվեց 2026 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ ամբողջական արդյունքներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ապրիլի 26-ին Տիրանայում (Ալբանիա) ավարտվեց 2026 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը կայացան հինգ քաշային կարգերի եզրափակիչները։ Վճռորոշ գոտեմարտերը անցկացվեցին մինչև 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականի արդյունքները
Մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականը նվաճեց երեք բրոնզե մեդալ։ Մեդալակիրներ դարձան՝
- Մանվել Խնձրցյան (57 կգ)
- Արսեն Հարությունյան (61 կգ)
- Վազգեն Թևանյան (65 կգ)
Մեկ տարի առաջ հայկական թիմը նույնպես նվաճել էր երեք մեդալ (2 արծաթ և 1 բրոնզ), սակայն 2026 թվականին բարելավել է թիմային արդյունքը․
- 73 միավոր և 3-րդ տեղ (2026)
- 59 միավոր և 5-րդ տեղ (2025)
Հարկ է նշել, որ վնասվածքի պատճառով մրցաշարին չմասնակցեց թիմի առաջատարներից մեկը՝ Արման Անդրեասյանը (70 կգ)։
Մրցաշարի ընդհանուր արդյունքները
2026 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները նվաճեցին երեք երկրների ներկայացուցիչներ՝
- Ռուսաստան — 6 ոսկե մեդալ
- Ադրբեջան — 3
- Սլովակիա — 1
Հետաքրքիր է, որ ընդհանուր առմամբ 9 ոսկե մեդալ նվաճեցին ռուսական ըմբշամարտի դպրոցի ներկայացուցիչները․ վեցը՝ Ռուսաստանի հավաքականի կազմում, ևս երեքը՝ այլ երկրների (Սլովակիա և Ադրբեջան) դրոշի ներքո։
Բացի այդ, մինչև 125 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց ադրբեջան ներկայացնող վրացի Գեորգի Մեշվիդիշվիլին։
Արդյունքներ ըստ քաշային կարգերի
Եվրոպայի առաջնություն — 2026 (ազատ ոճ)
Մինչև 57 կգ
- Իսլամ Բազարգանով (Ադրբեջան)
- Մուսա Մեխտիխանով (Ռուսաստան)
- Մանվել Խնձրցյան (Հայաստան) և Արյան Տյուտրին (Բելառուս)
Եզրափակիչ․
Մուսա Մեխտիխանով (Ռուսաստան) — Իսլամ Բազարգանով (Ադրբեջան) 6:8
Մինչև 61 կգ
- Զաուր Ուգուև (Ռուսաստան)
- Զելիմխան Աբակարով (Ալբանիա)
- Արսեն Հարությունյան (Հայաստան) և Սիմոնե Պիրոդդու (Իտալիա)
Եզրափակիչ․
Զաուր Ուգուև (Ռուսաստան) — Զելիմխան Աբակարով (Ալբանիա) 4:0
Մինչև 65 կգ
- Բաշիր Մագոմեդով (Ռուսաստան)
- Իսլամ Դուդաև (Ալբանիա)
- Իսլամ Գուսեյնով (Բելառուս) և Վազգեն Թևանյան (Հայաստան)
Եզրափակիչ․
Իսլամ Դուդաև (Ալբանիա) — Բաշիր Մագոմեդով (Ռուսաստան) 0:10
Մինչև 70 կգ
- Դավիդ Բաև (Ռուսաստան)
- Ալեքսանդր Գայդարլի (Մոլդովա)
- Իսմայիլ Մուսուկաև (Հունգարիա) և Ակակի Քեմերտելիձե (Վրաստան)
Եզրափակիչ․
Ալեքսանդր Գայդարլի (Մոլդովա) — Դավիդ Բաև (Ռուսաստան) 1:2
Մինչև 74 կգ
- Տայմուրազ Սալկազանով (Սլովակիա)
- Տուրան Բայրամով (Ադրբեջան)
- Տիմուր Բիժոև (Ռուսաստան) և Ֆարհադ Նուրիկխորժեստան (UWW)
Եզրափակիչ․
Տայմուրազ Սալկազանով (Սլովակիա) — Տուրան Բայրամով (Ադրբեջան) 4:2
Մինչև 79 կգ
- Ախմեդ Ուսմանով (Ռուսաստան)
- Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդով (Բելառուս)
- Ջաբրաիլ Գաջիև (Ադրբեջան) և Զելիմխան Խաջիև (Ֆրանսիա)
Եզրափակիչ․
Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդով (Բելառուս) — Ախմեդ Ուսմանով (Ռուսաստան) 2:4
Մինչև 86 կգ
- Իբրահիմ Կադիև (Ռուսաստան)
- Արսենի Ջիոև (Ադրբեջան)
- Եվգենի Միխալչան (Մոլդովա) և Վլադիմերի Գամկրելիաձե (Վրաստան)
Եզրափակիչ․
Իբրահիմ Կադիև (Ռուսաստան) — Արսենի Ջիոև (Ադրբեջան) 2:1
Մինչև 92 կգ
- Ալի Ցոկաև (Ադրբեջան)
- Ախմեդ Բատաև (Բուլղարիա)
- Ամանուլա Գաջիմագոմեդով (Ռուսաստան) և Միրիանի Մայսուրաձե (Վրաստան)
Եզրափակիչ․
Ալի Ցոկաև (Ադրբեջան) — Ախմեդ Բատաև (Բուլղարիա) 5:3
Մինչև 97 կգ
- Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան)
- Բատիրբեկ Ցակուլով (Սլովակիա)
- Ախմեդ Մագոմաև (Բուլղարիա) և Գիվի Մաչարաշվիլի (Վրաստան)
Եզրափակիչ․
Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան) — Բատիրբեկ Ցակուլով (Սլովակիա) 14:3
Մինչև 125 կգ
- Գեորգի Մեշվիդիշվիլի (Ադրբեջան)
- Վլադիսլավ Բայցաև (Հունգարիա)
- Հաքան Բյույուքչինգիլ (Թուրքիա) և Մոշեն Սիյար (Գերմանիա)
Եզրափակիչ․
Գեորգի Մեշվիդիշվիլի (Ադրբեջան) — Վլադիսլավ Բայցաև (Հունգարիա) 6:0
Թիմային հաշվարկ
- Ռուսաստան — 206 (դուրս թիմային հաշվարկից)
- Ադրբեջան — 152
- Վրաստան — 94
- Հայաստան — 73
- Հունգարիա — 61
- Մոլդովա — 61
- Թուրքիա — 55

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0