SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Յուրա Մելիքյանը «Բահչեշեհիրի» դեմ խաղաց Եվրագավաթի երկրորդ տուրում


Յուրա Մելիքյանը «Բահչեշեհիրի» դեմ խաղաց Եվրագավաթի երկրորդ տուրում
Բասկետբոլ

Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը անցկացրեց իր երկրորդ հանդիպումը բասկետբոլի Եվրագավաթի (EuroCup) շրջանակում։

Մրցաշարի երկրորդ տուրում բուլղարական «Բալկան» ակումբը, որի կազմում Մելիքյանը հանդես է գալիս եվրագավաթներում, մրցեց թուրքական «Բահչեշեհիրի» հետ։ Ստամբուլյան թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 101:60։

Հայ կենտրոնականը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և խաղահրապարակում անցկացրեց մոտ 7 րոպե։ Այդ ընթացքում Մելիքյանը վաստակեց 2 միավոր՝ դաշտից իրացնելով երեք նետումից մեկը, ինչպես նաև կատարեց 1 անդրադարձ։

20-ամյա բասկետբոլիստի համար սա երկրորդ հանդիպումն էր Եվրագավաթի ընթացիկ խաղարկությունում։ Առաջին տուրում գերմանական «Ուլմի» դեմ Մելիքյանը խաղահրապարակում անցկացրել էր 17 րոպե՝ վաստակելով 4 միավոր, կատարելով 8 անդրադարձ և մեկ արդյունավետ փոխանցում։

Նշենք, որ Մելիքյանը «Բալկանի» կազմում հանդես է գալիս միայն եվրագավաթներում, իսկ Բուլղարիայի առաջնությունում կխաղա «Բոտև 2012»-ի կազմում։

Հայ բասկետբոլիստը նոր թիմի կազմում կարող է նորամուտը նշել արդեն հոկտեմբերի 10-ին։ Հետաքրքիր է, որ «Բոտև 2012»-ի առաջին մրցակիցը կլինի հենց «Բալկանը», որի կազմում Մելիքյանը դրանից ընդամենը մի քանի օր առաջ խաղադաշտ էր դուրս եկել Եվրագավաթում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։