SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երիտասարդ երկրպագուն Սանկտ Պետերբուրգից եկել էր Սպերցյանի համար, բայց զրկվել է խոստացված մարզաշապիկից


Երիտասարդ երկրպագուն Սանկտ Պետերբուրգից եկել էր Սպերցյանի համար, բայց զրկվել է խոստացված մարզաշապիկից
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ ՌՊԼ-ի 29-րդ տուրի խաղից հետո հայտնվել է հուզիչ պատմության կենտրոնում։

16-ամյա երկրպագու Տիմոֆեյը հատուկ Սանկտ Պետերբուրգից ժամանել էր Մոսկվա՝ աջակցելու հայ կիսապաշտպանին և անձամբ նրան նվեր փոխանցելու համար։ Խաղից առաջ պատանի երկրպագուն հանդիպել էր Սպերցյանին հյուրանոցի մոտ և նրան հանձնել իր նվերը։ Ի պատասխան՝ ֆուտբոլիստը խոստացել էր խաղից հետո Տիմոֆեյին նվիրել իր խաղային մարզաշապիկը։

Եզրափակիչ սուլիչից հետո Սպերցյանն իսկապես մարզաշապիկը նետել է տրիբունա՝ երկրպագուի ուղղությամբ։ Սակայն, ինչպես պատմել է Տիմոֆեյը, այդ պահին սեկտորում հրմշտոց է սկսվել, և մարզաշապիկն ի վերջո հայտնվել է այլ մարդկանց մոտ։

Ավելի ուշ պատանին ֆուտբոլիստին դիմել է սոցիալական ցանցերի միջոցով։

«Էդուարդ, բարի երեկո, իմ անունը Տիմոֆեյ է։ Ես Պիտերից եկել էի ձեր խաղին՝ “Դինամոյի” դեմ, խաղից առաջ գնացել էի ձեր հյուրանոց, ինձնից խլել են քո մարզաշապիկը։ Ընկերներս փորձեցին օգնել, բայց չստացվեց։ Այնտեղ երկու տղամարդ կային, նրանք վերցրին մարզաշապիկը՝ ասելով, թե մենք ենք այն իրենցից գողացել։ Հիմա նստած եմ ձեր հյուրանոցում, շատ կցանկանայի, որ դուք նկատեիք», — գրել է Տիմոֆեյը։

Պատմությունը արագ տարածվել է երկրպագուների շրջանում։ Շատ օգտատերեր աջակցել են Տիմոֆեյին և հույս հայտնել, որ Սպերցյանը կտեսնի պատանի երկրպագուի դիմումն ու կկարողանա կապ հաստատել նրա հետ։

«Դինամոյի» դեմ հանդիպումը «Կրասնոդարի» համար ավարտվել է 1։2 հաշվով պարտությամբ։ Սպերցյանը եղել է մեկնարկային կազմում, աչքի է ընկել գոլային փոխանցմամբ և փոխարինվել երկրորդ խաղակեսում։ Հայ կիսապաշտպանի համար այս ասիստը դարձել է 16-րդը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։