SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ես երբեք չեմ ցանկացել վնասել նրան». «Անդորրայի» դարպասապահ Օվոնոն՝ Խեսուս դե Միգելի մահվան մասին


«Ես երբեք չեմ ցանկացել վնասել նրան». «Անդորրայի» դարպասապահ Օվոնոն՝ Խեսուս դե Միգելի մահվան մասին
Ֆուտբոլ 💬 Comment

Իսպանական «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն անդրադարձել է «Տեներիֆեի» դեմ խաղում տեղի ունեցած ողբերգական միջադեպին, որից հետո մահացել է տանտերերի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը։ Դարպասապահը ցավակցություն է հայտնել մահացած ֆուտբոլիստի ընտանիքին և հայտարարել, որ երբեք մտադրություն չի ունեցել վնաս պատճառել նրան։

Սոցիալական ցանցերում տարածվում է Օվոնոյին վերագրվող հայտարարությունը, որում դարպասապահը պատմում է տեղի ունեցածից հետո իր ծանր հոգեբանական վիճակի մասին։

«Անկեղծ ասած՝ երեկվանից չեմ քնել։ Անընդհատ մտովի վերադառնում եմ այդ պահին՝ երազելով ժամանակը հետ տալ։ Ես երբեք չեմ ցանկացել վնասել նրան։ Դա ֆուտբոլային միջադեպ էր, և ես երբեք չէի կարող պատկերացնել, որ այն կավարտվի նման սարսափելի ողբերգությամբ։

Սոցիալական ցանցերում մարդիկ ինձ մարդասպան և հանցագործ են անվանում։ Ես հասկանում եմ նրանց զայրույթն ու ցավը, բայց ոչ ոք չի կարող տեղի ունեցածից ավելի խորապես ցնցված լինել, քան նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են եղել այդ միջադեպում։

Ես խորապես ցավում եմ տեղի ունեցածի համար և ցավակցում եմ Խեսուս դե Միգելի ընտանիքին, նրա թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան։ Կցանկանայի, որ որևէ բան կարողանայի անել տեղի ունեցածը փոխելու համար, բայց, ցավոք, դա անհնար է։

Ես երբեք չեմ մոռանա այդ պահը։ Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի հետ են։ Թող Խեսուսը հանգչի հավերժական խաղաղությամբ»։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի Սեգունդայի 12-րդ տուրի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպման ժամանակ։ Խաղի ավարտին Օվոնոն դուրս է եկել դարպասից՝ փորձելով խաղալ գնդակով, և բախվել է դե Միգելի հետ, որը ուժեղ հարված է ստացել կրծքավանդակին։

Հարձակվողը կորցրել է գիտակցությունը և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Նոյեմբերի 3-ի առավոտյան «Տեներիֆեն» հայտնել է ֆուտբոլիստի մահվան մասին։ Հանդիպումն ընդհատվել է 2։2 հաշվի ժամանակ և չի վերսկսվել։

Իսպանական AS պարբերականի տեղեկություններով՝ միջադեպից հետո Օվոնոն սոցիալական ցանցերում ենթարկվել է վիրավորանքների և սպառնալիքների, ինչի հետևանքով փակել է Instagram-ի իր էջը։

Նշենք, որ «Տեներիֆեում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը, որն այդ ողբերգական հանդիպման ընթացքում մնացել է պահեստայինների նստարանին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։