Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները հաջող մեկնարկեցին Վրաստանում անցկացվող միջազգային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցում է Ակակի Կակուրաիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որն անցկացվում է Վրաստանում։ Այս տարի մրցաշարին հայտավորված է 150 բռնցքամարտիկ՝ 9 երկրից։
Հայկական թիմը մրցաշարին մեկնել է ներկայացուցչական կազմով՝ 15 մարզիկ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ։ Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սերոբ Կարապետյանն ու Դավիթ Դավթյանը։
Մրցումների մեկնարկային օրը ռինգ դուրս եկան Հայաստանի 6 ներկայացուցիչներ։ Մեր բռնցքամարտիկները մրցաշարը սկսեցին բավական հաջող․ 6 մարզիկներից 5-ը հաղթանակ տարան։
Վստահ և տպավորիչ ելույթ ունեցավ Տիգրան Կիրակոսյանը մինչև 50 կգ քաշային կարգում՝ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին։ Վահրամ Դովլաթբեկյանը, Հայկ Կարապետյանն ու Յուրի Մաիլյանը մեծ առավելությամբ հաղթեցին Վրաստանի ներկայացուցիչներին։ Եվս մեկ հաղթանակ Հայաստանի հավաքականի հաշվին գրանցեց Սուրեն Կատվալյանը, որն ուժեղ գտնվեց Ղրղզստանի բռնցքամարտիկից։
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
50 կգ Լևոն Իգնատիվոսյան
50 կգ Տիգրան Կիրակոսյան
55 կգ Վահրամ Դովլաթբեկյան
60 կգ Արթուր Ավետիսյան
60 կգ Հայկ Կարապետյան
60 կգ Յուրի Մայիլյան
65 կգ Գոռ Հարությունյան
65 կգ Սուրեն Կատվալյան
70 կգ Արտյոմ Ստեփանյան
75 կգ Ալեն Ստեփանյան
80 կգ Սամվել Սիրամարգյան
85 կգ Միքայել Գյուլումյան
85 կգ Տիգրան Սարգսյան
90 կգ Վարդան Ավետիսյան
+90 կգ Արամ Թումանյան
Գլխ․ մարզիչ ՝ Կարեն Աղամալյան
Մարզիչներ Սերոբ Կարապետյան, Դավիթ Դավթյան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0