«Այդ պահին մտածեցի, որ այլևս նրան չեմ հրավիրի հավաքական»․ Մելիքյան
Photo by ATTILA KISBENEDEK/AFP via Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Քրոնիկոն» հաղորդման ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում քննադատել է մրցակիցների հետ մարզաշապիկների փոխանակման պրակտիկան, հատկապես պարտված հանդիպումներից հետո։
Քննարկման առիթ է դարձել լրագրողի հիշեցումը ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի խոսքերի մասին, ով ավելի վաղ խոստովանել էր, որ կցանկանար փոխանակվել մարզաշապիկով Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Մեկնաբանելով իրավիճակը՝ հավաքականի գլխավոր մարզիչը տվել է հուզական և սկզբունքային պատասխան։
«Ես Սպերցյանին շատ եմ սիրում, նա մեր թիմի ավագն է և մեզ համար կարևոր ֆուտբոլիստ, բայց դուք շատ դիպուկ և ճիշտ հարց տվեցիք։ Այո, ես նկատել եմ այդ միտումը։ Չեմ ցանկանում տալ կոնկրետ ֆուտբոլիստի անուն, բայց եղել է դեպք, երբ պարտությունից հետո տեսել եմ, թե ինչպես է խաղացողը կանգնած ինչ-որ անկյունում և սպասում մարզաշապիկ փոխանակելուն։ Ինձ համար դա սխալ է։ Այդ պահին մտածեցի, որ նրան այլևս չեմ հրավիրի հավաքական»։
Մելիքյանը ընդգծել է, որ ազգային հավաքականում պետք է լինեն բոլորովին այլ առաջնահերթություններ, հատկապես անհաջող հանդիպումներից հետո։
«Ես հավաքականում անցկացրել եմ 30 հանդիպում և միայն մեկ անգամ եմ փոխանակել մարզաշապիկս՝ Միչել Սալգադոյի հետ, այն էլ՝ ուրիշի խնդրանքով։ Չեմ ասում, թե այդպես վարվողները սխալ են, բայց դա չի կարող լինել առաջնահերթություն։ Թող ինձ քննադատեն և ասեն, որ շատ եմ խոսում արժեքներից, բայց ես շարունակելու եմ խոսել։ Սա ազգային հավաքական է, որտեղ ֆուտբոլիստը պարտավոր է գիտակցել իր պատասխանատվությունը։ Այստեղ դու չունես «քո», սա կոլեկցիա հավաքելու կամ սելֆի անելու տեղ չէ։ Զրույցս եղել է ոչ թե միայն Սպերցյանի, այլև ամբողջ թիմի հետ, և ես հստակ ներկայացրել եմ իմ պահանջները»։
Գլխավոր մարզչի հայտարարությունն արդեն ակտիվ քննարկումներ է առաջացրել երկրպագուների և փորձագետների շրջանում՝ բաժանելով նրանց խիստ դիրքորոշումը աջակցողների և նրանց միջև, ովքեր մարզաշապիկների փոխանակումը համարում են ֆուտբոլային մշակույթի մի մաս։
Սպերցյանը Ռոնալդուի հետ հանդիպման մասին․ «Կփորձեմ փոխանակվել մարզաշապիկներով»
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0