«Ուրարտու» – «Ակրոն» ուղիղ հեռարձակումը Դուբայում
Այսօր՝ հունվարի 29-ին, երևանյան «Ուրարտուն» իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Դուբայում ուսումնամարզական հավաքի ընթացքում։ Ռուսաստանի «Ակրոն» ակումբի դեմ հանդիպումը տեղի կունենա «Ջաբել Ալի» մարզադաշտում՝ Մոսկվայի ժամանակով 17:00-ին և Երևանի ժամանակով 18:00-ին։
«Ակրոնի» համար սա կլինի օրվա երկրորդ հանդիպումը. առավոտյան նրանք 1:3 հաշվով պարտվել են չինական «Չենդու» թիմին։ Այդ խաղում մասնակցել է Արթուր Գալոյանը։
«Ուրարտուի» երկրպագուների համար «Ակրոնի» հետ խաղը հետաքրքիր է նրանով, որ նրանք հնարավորություն կունենան տեսնելու Նիկոլաս Կալուկյանին, ով փորձաշրջան է անցնում ակումբում։
«Ուրարտու» – «Ակրոն» հանդիպումը կարելի է դիտել առցանց «Ուրարտուի» YouTube-ալիքով, ինչպես նաև «Ակրոնի» VK-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0