SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիգրան Բարսեղյանը խփել է «Սլովանի» չեմպիոնական գոլը


Տիգրան Բարսեղյանը խփել է «Սլովանի» չեմպիոնական գոլը
Ֆուտբոլ 💬 Comment

«Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է այն գոլի հեղինակը, որը Բրատիսլավայի ակումբին վաղաժամ չեմպիոնություն է պարգևել։

Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի 8-րդ տուրի խաղում «Սլովանը» 1։0 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։ Միակ գոլը 79-րդ րոպեին խփել է Բարսեղյանը։ 32-ամյա ֆուտբոլիստի համար այս գոլը ընթացիկ մրցաշրջանում դարձել է իններորդը։

Այս հաղթանակի շնորհիվ «Սլովանը» ժամանակից շուտ ձևակերպել է չեմպիոնական տիտղոսը։

Բարսեղյանը խաղադաշտում անցկացրել է 85 րոպե և փոխարինվել վնասվածքի պատճառով։ Իր տրամադրության տակ եղած ժամանակում նա, բացի խփած գոլից, կատարել է 3 հարված, 2 առանցքային փոխանցում և SofaScore-ի վարկածով ստացել է հանդիպման ամենաբարձր գնահատականը՝ 8,5։

Հայաստանի հավաքականի նախկին ավագի համար սա «Սլովանի» կազմում կդառնա հինգերորդ անընդմեջ չեմպիոնությունը։

ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ․


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։