Տիգրան Բարսեղյանը խփեց իր 15-րդ գոլը սեզոնում (տեսանյութ)
Բրատիսլավայի «Սլովանը» Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում 5:1 հաշվով ջախջախեց «Ռուժոմբերոկին»։ «Սլովանի» հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խփեց իր 15-րդ գոլը սեզոնում և շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը։
Այս խաղում Ռոբերտ Մակը ձևակերպեց հեթ-տրիկ, ևս մեկ գոլ խփեց Դավիդ Ստրելեցը, իսկ Տիգրան Բարսեղյանը վերջակետ դրեց՝ 83-րդ րոպեին ուղարկելով գնդակը դարպասը։
Գոլի տեսանյութը՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0