SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Տեներիֆեն» հաղթեց «Էյբարին» Սեգունդայի առաջին տուրում, Ռանոսը մնաց պահեստայինների նստարանին


«Տեներիֆեն» հաղթեց «Էյբարին» Սեգունդայի առաջին տուրում, Ռանոսը մնաց պահեստայինների նստարանին
Ֆուտբոլ

«Տեներիֆեն» հաջող մեկնարկեց Լա Լիգա 2-ի նոր մրցաշրջանում՝ արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթելով «Էյբարին»։

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ընդգրկված էր «Տեներիֆեի» հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Հիշեցնենք, որ այս ամռանը ֆորվարդը թիմ է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։

Ալվարո Սաբրերայի թիմը հանդիպումը սկսեց բավականին հարձակողական՝ 4-2-1-3 սխեմայով։ Ընդ որում, երկրորդ խաղակեսում մարզչական շտաբն աստիճանաբար փոխարինեց հարձակման խմբի բոլոր չորս ֆուտբոլիստներին, սակայն Ռանոսը խաղադաշտ դուրս եկածների թվում չկար։

Գոլերից մեկի հեղինակ դարձած 39-ամյա հարձակվող Էնրիկին փոխարինեց «Տեներիֆեի» մեկ այլ նորեկ՝ Մարտին Պեչարը։ Մեկնարկային կազմում խաղացած երկու եզրային հարձակվողները նույնպես լքեցին խաղադաշտը երկրորդ խաղակեսի ընթացքում։ Դատելով հանդիպման համար ստացած գնահատականներից՝ նրանք այնքան էլ վառ խաղ չանցկացրին, սակայն մարզիչը նախընտրեց նրանց փոխարեն խաղադաշտ դուրս բերել այլ եզրային ֆուտբոլիստների։

Այսպիսով, տեսականորեն Ռանոսը կարող էր փոխարինել հարձակման խմբի չորս ֆուտբոլիստներից ցանկացածին, սակայն մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը դեռ պատասխան չտվեց այն հարցին, թե մարզչական շտաբը կոնկրետ որ դիրքում է նախատեսում օգտագործել նրան։

Հաջորդ տուրում ավելի պարզ կդառնա, թե նոր թիմում ինչ դեր է նախատեսված 22-ամյա հարձակվողի համար և որքան արագ նա կկարողանա ներգրավվել խաղաժամանակի համար պայքարում։ Հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին՝ «Ալմերիայի» դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։