SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Լատվիա – Հայաստան. թիմերի մեկնարկային կազմերը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում


Լատվիա – Հայաստան. թիմերի մեկնարկային կազմերը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում
Ֆուտբոլ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի վերջին հանդիպումը։ C2 խմբի վեցերորդ տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի հավաքականի դեմ։

Հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին։

Երկու հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են առաջիկա հանդիպման մեկնարկային կազմերը։

Լատվիա – Հայաստան հանդիպման մեկնարկային կազմերը

Լատվիա.

Մատրեվիչս — Սավելնիեքս, Բալոդիս, Չեռնոմորդիյս, Վիենտիեսս, Չիրկինս — Դաշկևիչս, Վապնե, Զելենկովս, Ցիգանիկս — Գուտկովսկիս։

Հայաստան.

Միշիև — Բանդիկյան, Գ. Հարությունյան, Մկրտչյան, Տիկնիզյան (Ա) — Իվու, Հովհաննիսյան — Սերոբյան, Ն. Գրիգորյան, Շաղոյան — Ղարիբյան։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Եղիշե Մելիքյան։

Կիպրոսի դեմ Երևանում կայացած հանդիպման համեմատ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություններ չկան։

Հայաստանը եզրափակում է ելույթներն Ազգերի լիգայում

Հայաստանի հավաքականն արդեն ապահովել է երրորդ տեղը C2 խմբում՝ անկախ վերջին հանդիպման արդյունքից։

Նախորդ տուրում Եղիշե Մելիքյանի սաները Երևանում ոչ-ոքի խաղացին Կիպրոսի հավաքականի հետ (1:1)։ Հայաստանի թիմի միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Արթուր Ղարիբյանը՝ Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո։

Լատվիայի դեմ հանդիպումից առաջ հայտնի դարձավ, որ Էդգար Սևիկյանը չի մասնակցի խաղին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ է տվել կիսապաշտպանին վերադառնալ իսպանական «Սեուտայի» տրամադրության տակ, որը նոյեմբերի 15-ին հանդիպում է «Տեներիֆեի» հետ։

Միևնույն ժամանակ «Տեներիֆեում» հանդես եկող մյուս հայ ֆուտբոլիստը՝ Հրանտ-Լեոն Ռանոսը, մեկնել է Ռիգա և ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։