SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Թոմաս Ադորյանը «Բանֆիլդի» լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել Արգենտինայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Բոկա Խունիորսի» դեմ խաղում


Թոմաս Ադորյանը «Բանֆիլդի» լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել Արգենտինայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Բոկա Խունիորսի» դեմ խաղում
Ֆուտբոլ

Արգենտինական «Բանֆիլդը», որի կազմում հանդես է գալիս հայ կիսապաշտպան Թոմաս Ադորյանը, ավարտել է ելույթները Արգենտինայի գավաթի 2026 թվականի խաղարկությունում՝ կիսաեզրափակչում 0։3 հաշվով պարտվելով «Բոկա Խունիորսին»։

Հանդիպումը կայացել է նոյեմբերի 14-ին Մենդոսայի «Մալվինաս Արխենտինաս» մարզադաշտում։

Չնայած խոշոր հաշվով պարտությանը՝ 25-ամյա Ադորյանը SofaScore վիճակագրական հարթակի գնահատմամբ դարձել է իր թիմի ամենաբարձր գնահատական ստացած ֆուտբոլիստը՝ արժանանալով 7,8 միավորի։

Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն և ցուցադրել փոխանցումների բարձր ճշգրտություն՝ 93% (38 ճշգրիտ փոխանցում)։ Բացի այդ, Ադորյանը կատարել է երկու հարված, երեք առանցքային փոխանցում և երկու անգամ հաջողությամբ շրջանցել մրցակիցներին դրիբլինգի միջոցով։

Թոմաս Ադորյանի վիճակագրությունը «Բոկա Խունիորսի» դեմ խաղում

  • Խաղաժամանակ՝ 90 րոպե
  • Հարվածներ՝ 2
  • Առանցքային փոխանցումներ՝ 3
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 38 (93%)
  • Հաջող դրիբլինգ՝ 2՝ 4 փորձից
  • Ճշգրիտ եզրային փոխանցումներ՝ 1՝ 2 փորձից
  • Վաստակած խախտումներ՝ 1
  • Գնդակի կորուստներ՝ 10
  • Գնդակի խլումներ՝ 2
  • Փոխանցումների ընդհատումներ՝ 1
  • Գնդակի հեռացումներ՝ 1
  • Գնդակի վերադարձներ՝ 4
  • Հաղթած մենապայքարներ՝ 5՝ 11-ից
  • SofaScore-ի գնահատականը՝ 7,8

Հիշեցնենք, որ Ադորյանը կարևոր դեր է խաղացել «Բանֆիլդի»՝ Արգենտինայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու գործում։ Քառորդ եզրափակչում «Դեպորտիվո Ռիեստրայի» դեմ խաղում հենց նրա գոլի շնորհիվ թիմը հավասարեցրել էր հաշիվը (1։1), որից հետո «Բանֆիլդը» հաղթել էր 11-մետրանոց հարվածաշարում։

Ընդհանուր առմամբ, Արգենտինայի գավաթի ընթացիկ խաղարկությունում հայ ֆուտբոլիստի հաշվին կա երկու խփած գոլ։

Հաղթելով «Բանֆիլդին»՝ «Բոկա Խունիորսը» դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի «Պլատենսեի» հետ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։