SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդգար Սևիկյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի՝ Լատվիայի դեմ խաղը հանուն «Սեուտայի»․ ՀՖՖ-ն թույլտվություն է տվել


Էդգար Սևիկյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի՝ Լատվիայի դեմ խաղը հանուն «Սեուտայի»․ ՀՖՖ-ն թույլտվություն է տվել
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտնվել է իսպանական «Սեուտայի» հայտացուցակում՝ Սեգունդայի 14-րդ տուրի՝ «Տեներիֆեի» դեմ հանդիպման համար։ Վերջինիս կազմում հանդես է գալիս մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Գրանտ-Լեոն Ռանոսը։

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Կանարյան կղզիներում՝ նույն օրը, երբ Հայաստանի հավաքականը Ռիգայում Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Լատվիայի դեմ։

Հետաքրքիր է, որ երկու ֆուտբոլիստներն էլ հրավիրվել էին Հայաստանի ազգային հավաքական։ Ռանոսը մեկնել է Ռիգա և ընդգրկվել հավաքականի վերջնական հայտացուցակում, մինչդեռ Սևիկյանը թույլտվություն է ստացել վերադառնալ իր ակումբի տրամադրության տակ։

Ինչո՞ւ Սևիկյանը չի խաղա Հայաստանի հավաքականի կազմում Լատվիայի դեմ

Նոյեմբերի 14-ին «Սեուտան» պաշտոնապես հայտնել է, որ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով թույլ տալ Սևիկյանին մասնակցել «Տեներիֆեի» դեմ հանդիպմանը։

ՀՖՖ-ն բավարարել է իսպանական ակումբի խնդրանքը՝ թույլ տալով ֆուտբոլիստին բաց թողնել Ազգերի լիգայի վերջին հանդիպումը։ «Սեուտան» հրապարակավ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային համագործակցության և ըմբռնման համար։

Այսպիսով, մինչ Գրանտ-Լեոն Ռանոսը գտնվում է Հայաստանի ազգային հավաքականի տրամադրության տակ, Սևիկյանը մեկնել է Կանարյան կղզիներ, որտեղ ընդգրկվել է «Սեուտայի» հայտացուցակում։ Հրապարակված կազմերի համաձայն՝ հայ կիսապաշտպանը հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում։

Edgar Sevikyan Ceuta

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Սևիկյանը մասնակցել է Հայաստան — Կիպրոս (1:1) հանդիպմանը՝ 72-րդ րոպեին փոխարինման դուրս գալով խաղադաշտ։

«Տեներիֆե» — «Սեուտա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, իսկ Լատվիա — Հայաստան հանդիպումը՝ մեկ ժամ անց՝ 18:00-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։