Լատվիա – Հայաստան խաղից առաջ բարեգործական ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն շարժողական խնդիրներ ունեցող երեխաների
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 6-րդ տուրի Լատվիա – Հայաստան հանդիպումից առաջ Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում բարեգործական ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն շարժողական խնդիրներ ունեցող երեխաների։
Նախաձեռնության շրջանակում շարժողական խանգարումներ ունեցող 22 երեխաներ ֆուտբոլիստներին ուղեկցել են խաղադաշտ՝ հանդիպման մեկնարկից առաջ։
Հատկապես հուզիչ դրվագ է տեղի ունեցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի մասնակցությամբ, որը իրեն ուղեկցող երեխային գրկած է դուրս բերել խաղադաշտ։
Բարեգործական ակցիան կազմակերպել է Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան (LFF)՝ Poga վերականգնողական կենտրոնի և Ziedot բարեգործական կազմակերպության հետ համատեղ։
«Սկոնտո» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրվել են նվիրատվությունների հավաքագրման հատուկ արկղեր։ Հավաքված միջոցները նախատեսված են շարժողական խնդիրներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար։
Բացի այդ, նվիրատվություն կատարած երկրպագուները հնարավորություն են ստացել մասնակցելու մրցանակների խաղարկությանը, որը նախատեսված էր հանդիպման ընդմիջմանը։
Այսպիսով, ֆուտբոլային հանդիպումը դարձել է ոչ միայն մարզական իրադարձություն, այլև հնարավորություն՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու վերականգնողական բուժման և լրացուցիչ աջակցության կարիք ունեցող երեխաների խնդիրների վրա։
Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 15-ին Ռիգայում՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0։0 հաշվով։
