SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սյունիքը» 11-մետրանոցներով հաղթեց «Սարդարապատին» և դուրս եկավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ


«Սյունիքը» 11-մետրանոցներով հաղթեց «Սարդարապատին» և դուրս եկավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ
Ֆուտբոլ

«Սյունիքը» Հայաստանի գավաթի 1/16 եզրափակիչի խաղում հաղթեց «Սարդարապատին» և նվաճեց մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցների շարքում ավելի դիպուկ էին «Սյունիքի» ֆուտբոլիստները՝ 4:2։

14-րդ րոպեին «Սյունիքի» ֆուտբոլիստ Միգել Սիլվան գրավեց սեփական դարպասը, սակայն 41-րդ րոպեին ուղղեց սխալը՝ գրավելով մրցակցի դարպասը և հավասարեցնելով հաշիվը։

Ավելի վաղ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Ավշար Արարատը», «Անդրանիկը», «Օլիմպիան», «Միկան» և «Լեռնային Արցախը»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։