Սթոուն Մամբոն կտեղափոխվի «Նոա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Սթոուն Մամբոն կարիերան կշարունակի Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Sportaran-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի նոր ակումբը կլինի «Նոան»։
Մամբոյի հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է «Գրենոբլը»։ Ֆրանսիական ակումբը հայտնել է, որ պաշտպանը տեղափոխվում է Հայաստանի առաջնության մի թիմ, որը նոր մրցաշրջանում հանդես կգա եվրագավաթների որակավորման փուլում։ Միևնույն ժամանակ «Գրենոբլը» դեռ չի բացահայտել նոր ակումբի անունը։
Սթոուն Մամբոն «Գրենոբլում» հանդես էր գալիս 2025 թվականի ամռանից։ Լիգա 2-ի վերջին մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում և խփել մեկ գոլ։ Ընդհանուր առմամբ, 2025/26 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 խաղի։
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։ Մամբոյի հասակը 184 սմ է։
Սթոուն Մամբոն կարիերայի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում՝ Լիգա 2-ում հանդես գալով «Գրենոբլի», «Ռոդեզի» և «Տրուայի» կազմում։
«Նոան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի մեկնարկին։ Հայաստանի թիմը եվրագավաթային պայքարը կսկսի երկրորդ որակավորման փուլից։