Սպերցյանն օգնել է «Ալ-Ահլիին» դուրս գալ Ասիա-Աֆրիկա-Օվկիանիա գավաթի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալ-Ահլին» 1:0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդին» և դուրս եկել Ասիա-Աֆրիկա-Օվկիանիա գավաթի եզրափակիչ, որն անցկացվում է ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթ 2026-ի շրջանակում։
Հանդիպման միակ գոլը խփվել է 63-րդ րոպեին։ Սալեհ Աբու Ալ-Շամաթն աչքի է ընկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո։ Հայ ֆուտբոլիստը հիանալի անցում է կատարել կիսաեզրով և հարմար փոխանցում կատարել եզրային պաշտպանին։
Այսպիսով, Սպերցյանն արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած իր առաջին չորս հանդիպումներից յուրաքանչյուրում։
Կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն և SofaScore-ից ստացել 7,9 գնահատականը՝ ամենաբարձրը հանդիպման մասնակիցների շրջանում։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը հանդիպման ընթացքում.
- Գոլային փոխանցումներ՝ 1,
- Առանցքային փոխանցումներ՝ 4,
- Ստեղծած գոլային պահեր՝ 1,
- Հարվածներ՝ 3,
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 35 (81%),
- Հաջող դրիբլինգ՝ 5՝ 7-ից,
- Վաստակած խախտումներ՝ 1,
- Հաղթած մենապայքարներ՝ 6՝ 9-ից։
Սեպտեմբերի 19-ին «Ալ-Ահլին» եզրափակիչում կմրցի հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսի» հետ։ Հանդիպման հաղթողը կնվաճի գավաթը և ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ կհանդիպի մրցաշարի ամերիկյան հատվածի հաղթողի հետ։ Իսկ եզրափակիչում հաղթողին կսպասի ՊՍԺ-ն։