Իռլանդիայի հավաքականը պարտվեց Պորտուգալիային՝ նախքան Հայաստանի հետ հանդիպումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իռլանդիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի դեմ արտագնա խաղում։ Խաղի միակ և հաղթական գնդակը 91-րդ րոպեին խփեց Ռուբեն Նևեշը։ Նախքան այդ՝ Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ իրացնել նշանակված պենալտին։
Պորտուգալացիները լիովին վերահսկում էին խաղի ընթացքը՝ կատարելով 30 հարված դարպասին։ Իռլանդացիները պատասխանեցին ընդամենը երկու փորձով, որոնք հաջողությամբ չպսակվեցին։
Այս տուրից հետո F խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի․
Պորտուգալիա — 9 միավոր
Հունգարիա — 4
Հայաստան — 3
Իռլանդիա — 1
Իռլանդիայի հավաքականի հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին Դուբլինում, որտեղ թիմը կընդունի Հայաստանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը այսօր պարտվեց Հունգարիային՝ 0:2 հաշվով։