Հայաստանի հավաքականը անցկացրեց վերջին մարզումը Հունգարիայի դեմ հանդիպումից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը ավարտել է պատրաստությունը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի Հունգարիայի հավաքականի դեմ առաջիկա խաղին։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Նախօրեին՝ նոյեմբերի 12-ին, Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ թիմը անցկացրեց վերջին մարզումը՝ կարևոր խաղից առաջ։ Մարզման առաջին 15 րոպեները բաց էին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որից հետո ֆուտբոլիստները շարունակեցին պատրաստվել փակ ռեժիմով։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝