SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին Բիլի Ջին Քինգի գավաթում


Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին Բիլի Ջին Քինգի գավաթում
Թենիս

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաջող մեկնարկեց Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Սան Մարինոյում ընթացող երրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։

Մենախաղերում Հայաստանի թիմին հաղթանակներ պարգևեցին Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը։ Ամիրաղյանը մրցակցին ոչ մի շանս չտվեց՝ հաղթելով 6։0, 6։0 հաշվով։ Ավանեսյանը նույնպես վստահ անցկացրեց իր հանդիպումը և հաղթեց 6։3, 6։2 հաշվով։

Էլինա Ավանեսյանի համար այս հանդիպումը դարձավ նորամուտ Հայաստանի հավաքականի կազմում։

Զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը ամրապնդեցին Հայաստանի հավաքականի հաջողությունը՝ հաղթելով 6։2, 6։1 հաշվով։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին Ալբանիայի դեմ, իսկ հունիսի 19-ին կմրցի Չեռնոգորիայի հետ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։