Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատրաստվում է Հունգարիայի դեմ խաղին․ Պետրոսովի գոլը, Խրոմիխի գոլային փոխանցումը և երեք կորուստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստները իրենց ակումբների կազմում անցկացրել են վերջին հանդիպումները՝ ուսումնամարզական հավաքի և Հունգարիայի դեմ տնային խաղի մեկնարկից առաջ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին։
Ռուսաստանի, Իսպանիայի և Արգենտինայի առաջնություններում հանդես եկող հայ ֆուտզալիստները խաղային պրակտիկա են ստացել առաջիկա հավաքից առաջ։ Նրանցից մի քանիսն աչքի են ընկել արդյունավետ գործողություններով։
Հարձակվող Արսեն Պետրոսովը, որը հանդես է գալիս ռուսական «Տորպեդոյի» կազմում, մասնակցել է «ՎԻԶ-Սինարայի» դեմ երկու հանդիպման։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականի ֆուտզալիստը դարձել է գոլի հեղինակ։
Դարպասապահ Ալբերտ Աղաջանովը, որը ներկայացնում է ռուսական «ՏԶՄՍ»-ը, ամբողջությամբ մասնակցել է «Սիբիրյակի» դեմ առաջին հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի։
Դարպասապահ Ֆակունդո Հովհաննիսյանը, որը պաշտպանում է իսպանական «Բուրելայի» գույները, խաղադաշտ է դուրս եկել «Կոլո Կոլոյի» դեմ հանդիպման վերջին քառորդում։ Խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում Հայաստանի հավաքականի դարպասապահը գոլ բաց չի թողել։
Պաշտպան Նիկիտա Խրոմիխը, որը հանդես է գալիս Ուլյանովսկի «Վոլգայում», գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Մետալուրգի» դեմ տնային խաղում։
Հարձակվող Արթուր Ստեփանյանը, որը ներկայացնում է «Սուրգուտ-ՅՈՒԿԻՈՐ»-ը, խաղային պրակտիկա է ստացել «Տյումեն-Դ»-ի դեմ հանդիպմանը։
Ունիվերսալ Մարտին Արամ Ռամիրոն, որը Արգենտինայի առաջնությունում հանդես է գալիս «Պրիմերա Խունտայի» կազմում, մասնակցել է «Էքսկուրսիոնիստասի» դեմ տնային հանդիպմանը։
Հայաստանի հավաքականի երեք ֆուտզալիստ բաց կթողնի Հունգարիայի դեմ հանդիպումը
Առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը չի կարողանա հույս դնել երեք ֆուտզալիստների վրա, որոնք շարունակում են վերականգնվել վնասվածքներից։
-
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկ» (Ռուսաստան)
-
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
-
Կարեն Պետրոսյան — «ԻռԱէրո U20» (Ռուսաստան)
Երեք ֆուտզալիստներն էլ բաց կթողնեն Հունգարիայի դեմ տնային հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը Հունգարիայի դեմ կխաղա 2026 թվականի հոկտեմբերի 20-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։
Առաջիկա ուսումնամարզական հավաքը Հայաստանի հավաքականի համար կդառնա այս հանդիպմանը նախապատրաստվելու վերջին փուլը։