«Փյունիկը» վստահ հաղթեց Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկքին» Կոնֆերենցիաների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» հաջող մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում։ Արտակ Օսեյանի թիմը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկքին»։
Երևանյան թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Մոմո Յանսանեն, Արտակ Դաշյանը և Միխայիլ Կովալենկոն։
«Փյունիկը» վստահ հանդիպում անցկացրեց և արդեն առաջին խաղից հետո լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար։ Հայկական թիմը դասեր էր քաղել նախորդ տարվա Սան Մարինո կատարած բարդ եվրագավաթային ուղևորությունից և այս անգամ դիմակայության ելքը գործնականում որոշեց հենց առաջին խաղում։
Արտակ Օսեյանի թիմի կազմում այս խաղում նորամուտը նշեցին հարձակվող Յասոնաս Պիկիսը և պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Պիկիսը երկրորդ խաղակեսում դուրս եկավ փոխարինման և աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։
«Փյունիկի» և «Մարսաշլոկքի» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանում։ Այս զույգի հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։
«Փյունիկի» կազմը.
Հենրի Ավագյան — Արտակ Դաշյան, Միխայիլ Կովալենկո (69, Ռոբերտ Դարբինյան), Սերգեյ Վակուլենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս — Կառլեն Հովհաննիսյան (69, Տարախչյան), Հովհաննես Հարությունյան (62, Մալաքյան), Սեադ Իսլամովիչ (83, Էրիկ Սիմոնյան), Դանիիլ Կուլիկով — Մոմո Յանսանե (62, Յասոնաս Պիկիս)։