«Փյունիկը» սենսացիոն պարտություն կրեց «Արարատից» խաղի վերջնամասում
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում տեղի ունեցավ մրցաշրջանի ամենաանսպասելի հանգուցալուծումներից մեկը․ «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Արարատին»։
Վճռորոշ գոլը խփվեց արդեն ավելացված ժամանակում։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Կալիֆալա Դումբիան․
«Արարատի» համար այս հաղթանակը առանձնահատուկ նշանակություն ունի․ մինչ այդ թիմը ընթացիկ առաջնությունում տարել էր ընդամենը մեկ հաղթանակ։ Չնայած հաջողությանը՝ ակումբը շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 9 միավոր։
Իր հերթին «Փյունիկը» բաց թողեց առաջին տեղ բարձրանալու հնարավորությունը։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմը շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում՝ 41 միավորով․ այս խաղում հաղթանակը թույլ կտար նրան գլխավորել առաջնությունը։
Հետխաղային մեկնաբանություն՝ Արտակ Օսեյանի
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը խաղից հետո պատասխանատվությունը վերցրեց իր վրա.
«Այսօր շատ անհաջող օր էր մեզ համար։ Չօգտագործեցինք շատ գոլային պահեր, բայց ես ֆուտբոլիստներին ոչ մի դեպքում չեմ մեղադրում և այս պարտության միակ պատասխանատուն ես եմ։ Մեր ֆուտբոլիստները շատ փորձեր արեցին, անմնացորդ նվիրվեցին, բայց լինում են օրեր, որ չի ստացվում նպատակին հասնել։ Կրկնում եմ՝ ամբողջ պատասխանատվությունն իմ վրա է և շատ լավ հասկանում եմ, թե ինչ կարևոր միավորներ կորցրեցինք։ Հասկանում եմ նաև մեր երկրպագուներին։ Ես վստահ եմ, որ մեր թիմը հոգեբանորեն այնքան ուժեղ է, որ այս դառը պարտությունից հետո կարող է հետ գալ»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0