SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Փաշա Խուդոյանը դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության եզրափակիչ


Փաշա Խուդոյանը դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության եզրափակիչ
Ըմբշամարտ 💬 Comment

Մայիսի 20-ին Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնությունը։ Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել յոթ քաշային կարգերի ներկայացուցիչները, իսկ Հայաստանի հավաքականը կարողացել է մեդալային շանսեր պահպանել միանգամից մի քանի քաշային կարգերում։

Հայաստանի թիմի համար օրվա գլխավոր արդյունքը դարձավ Փաշա Խուդոյանի դուրս գալը մինչև 44 կգ քաշային կարգի եզրափակիչ։ Հայ ըմբիշը վստահ մեկնարկեց մրցաշարը՝ 9:0 հաշվով հաղթելով Ռումինիայի ներկայացուցչին, այնուհետև առավելության հասավ ուկրաինացի մրցակցի նկատմամբ՝ 5:1 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում լարված գոտեմարտում 7:6 հաշվով հաղթեց ռուսաստանցի ըմբիշին։

Եզրափակիչում Խուդոյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշ Փաշա Խալիլ Ասլանի հետ։ Առաջին մրցումային օրվա վճռորոշ գոտեմարտերը կկայանան մայիսի 21-ին։

Հայ ըմբիշների արդյունքները

Մինչև 38 կգ քաշային կարգում Գոռ Կարապետյանը առաջին գոտեմարտում 0:9 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին։ Սակայն հայ ըմբիշը պահպանեց մեդալի համար պայքարելու հնարավորությունը և մայիսի 21-ին կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերի միջոցով։ Նրա մրցակիցները կլինեն Բուլղարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Մինչև 41 կգ քաշային կարգում Սևակ Մանուկյանը հասավ կիսաեզրափակիչ։ Այդ փուլ հասնելու ճանապարհին նա վստահ հաղթեց լեհ ըմբիշին՝ 9:0 հաշվով, ապա առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ 2:0 հաշվով։ Կիսաեզրափակիչում Մանուկյանը պարտվեց ռուսաստանցի ըմբիշին և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մինչև 48 կգ քաշային կարգում Միգրան Թաթոյանը առաջին գոտեմարտում համառ պայքարում 6:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի ըմբիշին։ Մրցակցի հետագա առաջխաղացման շնորհիվ Թաթոյանը հնարավորություն ստացավ շարունակել ելույթները սփոփիչ գոտեմարտերում։ Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանալու համար նա պետք է հաղթահարի Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների արգելքները։

Մինչև 52 կգ քաշային կարգում Վարդան Սահակյանը նույնպես հասավ կիսաեզրափակիչ։ Հայ ըմբիշը վստահ սկսեց մրցաշարը՝ 10:0 հաշվով հաղթելով Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ հետո 8:0 հաշվով հաղթեց վրացի մարզիկին։ Կիսաեզրափակիչում Սահակյանը 3:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի ըմբիշին և մայիսի 21-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մինչև 57 կգ քաշային կարգում Արայիկ Հեմչյանը առաջին գոտեմարտում պարտվեց Վրաստանի ներկայացուցչին և ավարտեց ելույթը մրցաշարում։

Մինչև 62 կգ քաշային կարգում Ալեքս Գևորգյանը անցկացրեց հաջող մրցումային օր և հասավ կիսաեզրափակիչ։ Նա 7:2 հաշվով հաղթեց ռուսաստանցի ըմբիշին, ապա վստահորեն հաղթահարեց մոլդովացի և իսրայելցի մրցակիցների արգելքները՝ երկու դեպքում էլ հաղթելով 9:0 հաշվով։ Կիսաեզրափակիչում Գևորգյանը 0:8 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին, սակայն պահպանեց բրոնզե մեդալի շանսը։

Այսպիսով, Եվրոպայի Մ15 առաջնության առաջին օրվա արդյունքներով Հայաստանի մեկ ներկայացուցիչ դուրս եկավ եզրափակիչ, իսկ ևս հինգ հայ ըմբիշ կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար։

Առաջին օրվա եզրափակիչ զույգերը

Եզրափակիչները կկայանան մայիսի 21-ին.

38 կգ: Դանիել Սամուել /Էստոնիա/ — Հուսեյն Ամրահլի /Ադրբեջան/
41 կգ: Օգնյան Բուրգազով /Բուլղարիա/ — Դմիտրի Տելպիզ /Ռուսաստան/
44 կգ: Փաշա Խուդոյան /Հայաստան/ — Փաշա Խալիլ Ասլան /Ադրբեջան/
48 կգ: Դավիդե Սերվեդիո /Իտալիա/ — Ֆելիքս Տուաև /Ռուսաստան/
52 կգ: Կամեն Գորանով /Բուլղարիա/ — Դմիտրի Դերյաբին /Ռուսաստան/
57 կգ: Ռայբեկ Մուչարև /Ռուսաստան/ — Դիմիտրիոս Խացիկոնստանտինու /Հունաստան/
62 կգ: Լեոն Բրոձինսկի /Լեհաստան/ — Գաբրիել Թավբերիձե /Վրաստան/

Մայիսի 21-ին Եվրոպայի Մ15 առաջնությունում կմեկնարկեն հունահռոմեական ոճի ևս երեք քաշային կարգեր։

68 կգ — Պավել Նազարյան
75 կգ — Արման Գինոսյան
85 կգ — Արման Թովմասյան


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։