SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ «Բառրակաս Սենտրալի» խաղացող


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ «Բառրակաս Սենտրալի» խաղացող Photo by Daniel Jayo/Getty Images
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը դարձել է «Բառրակաս Սենտրալի» խաղացող։ 29-ամյա ֆուտբոլիստը «Բոկա Խունիորս»-ից տեղափոխվել է վարձակալությամբ՝ մինչև 2026 թվականի վերջը։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց փոխհատուցման և առանց գնման իրավունքի։

Նոր մրցաշրջանում «Բառրակաս Սենտրալը» կմասնակցի Սուդամերիկայի գավաթին, ինչը կարևոր փուլ է լինելու թե՛ ակումբի, թե՛ ֆուտբոլիստի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր Բրիասկոյի հնարավոր տեղափոխության մասին «Խիմնասիա Մենդոսա», սակայն խաղացողը հրաժարվել է այդ տարբերակից և ընտրել է ավելի հեղինակավոր նախագիծ։

Անցած մրցաշրջանը Բրիասկոն անցկացրել է «Խիմնասիա» Լա Պլատայում։ Նրա կարիերայում նաև նշվում են ելույթներ «Ուրական»-ի կազմում, որտեղ նա նորամուտը նշել է 2016 թվականին։ Հայաստանի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 18 հանդիպում՝ մասնակցելով աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության ընտրական փուլերին, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերին և ընկերական հանդիպումներին։

Բրիասկոն ունի լուրջ փորձ Սուդամերիկայի գավաթում.

Նշենք, որ «Բառրակաս Սենտրալ»-ում հանդես է գալիս նաև հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստ Մաքսիմո Գարսիա Սելարայանը, ինչը ակումբի նոր մրցաշրջանին հաղորդում է հայկական երանգ։

Norberto Briasco Balekian

Playstake Casino

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Telegram Sportaran

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2025 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։