Էլմիրա Կարապետյանը չկարողացավ դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 5-ին Դոհայում (Կատար) ընթացող հրաձգության աշխարհի 2026 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը 23-րդ տեղն է զբաղեցրել 10 մետր հեռավորությունից օդամղիչ ատրճանակով հրաձգության կանանց որակավորման փուլում։
Հայ մարզուհին վեց սերիաների արդյունքում հավաքել է 574 միավոր և չի կարողացել ընդգրկվել եզրափակիչի ուղեգիր նվաճած լավագույն ութնյակում։
Եզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ էր հավաքել առնվազն 580 միավոր։ Այսպիսով, Կարապետյանին ընդամենը վեց միավոր չի բավականացրել լավագույն ութնյակում հայտնվելու համար։
Եզրափակիչ չանցնելու հետևանքով հայ մարզուհին զրկվել է նաև Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի երեք ուղեգրերից մեկի համար պայքարելու հնարավորությունից, որոնք խաղարկվում են այս մրցաձևում։
Նշենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, Էլմիրա Կարապետյանը դարձել էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 50 մետր հեռավորությունից ատրճանակով հրաձգությունում։ Սակայն այս մրցաձևն ընդգրկված չէ Օլիմպիական խաղերի ծրագրում։
Դոհայում հրաձգության աշխարհի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-14-ը և հանդիսանում է 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլերից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0