«Տոռեենսե» – «Արարատ-Արմենիա». հայտնի են Եվրոպա լիգայի հանդիպման մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են պորտուգալական «Տոռեենսեի» և հայկական «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմերը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրի հանդիպման համար։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Պորտուգալիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 00:00-ին։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հարձակման կենտրոնում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կբերի Սանդրո Լիմային։ Եզրերում կգործեն Արթուր Սերոբյանն ու Ժիրայր Շաղոյանը, իսկ Բեննի Դիաշը կխաղա հարձակվողի թիկունքում։
Թիմերի մեկնարկային կազմերը
«Տոռեենսե». Լուկաս Պաես — Մուտոմբո, Դիադյե, Ֆեյտես, Խավի Վասկես — Ժոաո Մարկես, Ալեքս Ալֆարո — Մանու Պոսո, Զաաբի, Ժան — Ագիրե։
«Արարատ-Արմենիա». Բրավիմ — Ուգո Օլիվեյրա, Մալիս, Ուիլսոն, Գրիգորյան — Բալանտա, Մուրադյան — Սերոբյան, Բեննի, Շաղոյան — Լիմա։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի հիմնական փուլի երեք տուրերից հետո «Արարատ-Արմենիան» դեռ միավոր չի վաստակել։ Նախորդ խաղում հայկական թիմը 0։4 հաշվով պարտվել էր նիդերլանդական ԱԶ-ին։
Առաջիկա հանդիպումը «Արարատ-Արմենիայի» համար մրցաշարում առաջին միավորները վաստակելու հնարավորություն կլինի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0