Պաշտոնական. Կառլոս Ֆրանսան տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան դարձել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է հայկական ակումբը։
Ֆրանսան «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել Ինդոնեզիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Պերսիջաբ» ակումբից։ Նախորդ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը անցկացրել է 30 հանդիպում, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ բրազիլացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Հնդկաստանի և Բուլղարիայի առաջնություններում, ինչպես նաև խաղացել է բրազիլական ակումբներում։
Transfermarkt-ի տվյալներով՝ Կառլոս Ֆրանսայի տրանսֆերային արժեքը կազմում է 400 հազար եվրո։ Ֆուտբոլիստի հասակը 173 սմ է։
Սա «Արարատ-Արմենիայի» երկրորդ ամառային տրանսֆերն է։ Ավելի վաղ ակումբը պայմանագիր էր կնքել մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստի՝ պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ։