Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի 2026 թվականի առաջնության արծաթե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդ Նարեկ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի 2026 թվականի առաջնությունում։
Մինչև 79 կգ քաշային կարգում Մկրտչյանը երկամարտի արդյունքում գրանցել է 336 կգ։ Պոկում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 150 կգ և զբաղեցրել հինգերորդ տեղը, իսկ հրում վարժությունում 186 կգ արդյունքով դարձել է երրորդը։
Մրցումների հաղթող է դարձել Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդուլռահման Համուդան՝ երկամարտի 341 կգ արդյունքով։ Մրցանակային եռյակը եզրափակել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Դիդարբեկ Ժումաբաևը՝ 335 կգ արդյունքով։
Մկրտչյանի արծաթը Հայաստանի հավաքականի համար դարձավ մրցաշարի առաջին «մեծ» մեդալը։ Ավելի վաղ հայ մարզիկները նվաճել էին փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ։
Արդյունքներ. Մինչև 79 կգ, տղամարդիկ
- Աբդուլռահման Համուդա՝ Եգիպտոս — 341 կգ՝ 153+188
- Նարեկ Մկրտչյան՝ Հայաստան — 336 կգ՝ 150+186
- Դիդարբեկ Ժումաբաև՝ Թուրքմենստան — 335 կգ՝ 148+187
Այսօր Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել նաև Մերի Միսակյանը։ Աղջիկների մինչև 69 կգ քաշային կարգում նա զբաղեցրել է 6-րդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0