SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը երկրորդ տիտղոսը նվաճեց «Ցրվենա Զվեզդայի» հետ. թիմը ձևակերպեց ոսկե դուբլ


Նաիր Տիկնիզյանը երկրորդ տիտղոսը նվաճեց «Ցրվենա Զվեզդայի» հետ. թիմը ձևակերպեց ոսկե դուբլ
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձավ Սերբիայի գավաթակիր։ Եզրափակիչ խաղում բելգրադյան ակումբը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Վոյվոդինային» և նվաճեց մրցաշրջանի երկրորդ տիտղոսը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Ընդ որում, «Ցրվենա Զվեզդայի» համար եզրափակիչը չափազանց բարդ ընթացք ունեցավ․ առաջին խաղակեսից հետո Սերբիայի չեմպիոնները պարտվում էին 0:2 հաշվով և շատ մոտ էին պարտությանը։

Բելգրադյան թիմի վերադարձը խաղ սկսվեց Նաիր Տիկնիզյանի անմիջական մասնակցությամբ։ Հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Մարկո Առնաուտովիչին, որը կրճատեց հաշվի տարբերությունը և «Ցրվենա Զվեզդային» վերադարձրեց պայքարի մեջ։

Խաղը փրկել հաջողվեց արդեն ավելացված ժամանակում։ 97-րդ րոպեին Ռոդրիգոն խփեց երկրորդ գոլը և հանդիպումը տեղափոխեց 11-մետրանոց հարվածաշար։ Ֆուտբոլային վիճակախաղում ավելի ուժեղ գտնվեց «Ցրվենա Զվեզդան»՝ 5:4։

Տիկնիզյանի համար սա արդեն երկրորդ տիտղոսն է սերբական ակումբի կազմում։ Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդան» ժամկետից շուտ դարձել էր Սերբիայի չեմպիոն, իսկ այժմ չեմպիոնական տիտղոսին ավելացրեց նաև ազգային գավաթի հաղթանակը։

Այսպիսով, թիմը մրցաշրջանն ավարտում է ոսկե դուբլով։ Սերբիայի առաջնության ավարտին «Ցրվենա Զվեզդային» մնացել է անցկացնել ևս երկու հանդիպում, սակայն մրցաշրջանի գլխավոր խնդիրները ակումբն արդեն կատարել է։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։