SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը անցկացրին վերջին ստուգողական հանդիպումները մրցաշրջանի վերսկսումից առաջ


Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը անցկացրին վերջին ստուգողական հանդիպումները մրցաշրջանի վերսկսումից առաջ
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը ավարտել են պաշտոնական խաղերին նախապատրաստական փուլը՝ մասնակցելով իրենց ակումբների վերջին ընկերական հանդիպումներին։

Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ 90 րոպեին «Ցրվենա Զվեզդա»-ի և ավստրիական «Զալցբուրգ»-ի միջև անցկացված ստուգողական խաղում։ Սերբական ակումբը պարտվել է 0:2 հաշվով։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի համար այս հանդիպումը վերջինն էր մրցաշրջանի վերսկսումից առաջ. արդեն հունվարի 22-ին բելգրադցիները Եվրոպայի լիգայի շրջանակում կմրցեն շվեդական «Մալմյո»-ի դեմ։

Գեորգի Հարությունյանը, ով հանդես է գալիս հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ում, շարունակում է մարզական հավաքները Իսպանիայում։ Չեխական «Սլովան Լիբերեց»-ի դեմ ընկերական խաղում հայ պաշտպանը դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։ Հանդիպումն ավարտվել է հունգարական թիմի նվազագույն հաշվով պարտությամբ՝ 0:1։

«Պուշկաշ Ակադեմիա»-ի համար այս խաղը նույնպես վերջին ստուգողականն էր պաշտոնական մրցաշարերի մեկնարկից առաջ։ Հունգարիայի առաջնությունը կվերսկսվի հունվարի 24-ին, երբ Ժոլտ Հորնյակի թիմը կմրցի «Պակշ»-ի դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։