Ծանրամարտի 2026 թվականի երիտասարդների աշխարհի առաջնություն. չորրորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 5-ին Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կայացավ մինչև 20 տարեկան մարզիկների ծանրամարտի 2026 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չորրորդ օրը։ Այդ օրը մեդալները խաղարկվեցին երկու քաշային կարգերում՝ տղամարդկանց մինչև 79 կգ և կանանց մինչև 69 կգ։
Օրվա արդյունքներով մեծ ոսկե մեդալներ նվաճեցին Չինաստանի և Եգիպտոսի մարզիկները։ Մեդալային հաշվարկում առայժմ վստահորեն առաջատար է Չինաստանը՝ յոթ ոսկե մեդալով։
Առաջին «մեծ» մեդալը նվաճեց նաև Հայաստանը. Նարեկ Մկրտչյանը մինչև 79 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր։
Ծանրամարտի Մ20 ԱԱ չորրորդ օրվա արդյունքները
Տղամարդիկ
Մինչև 79 կգ
Պոկում
- Աբդելռահման Հուսեյն Համուդա, Եգիպտոս — 153 կգ
- Բոբուրմիրզո Յոկուբով, Ուզբեկստան — 152 կգ
- Ալի Աբդերալդի, Եգիպտոս — 151 կգ
Հրում
- Աբդելռահման Հուսեյն Համուդա, Եգիպտոս — 188 կգ
- Դիդարբեկ Ժումաբաև, Թուրքմենստան — 187 կգ
- Նարեկ Մկրտչյան, Հայաստան — 186 կգ
Երկամարտ
- Աբդելռահման Հուսեյն Համուդա, Եգիպտոս — 341 կգ
- Նարեկ Մկրտչյան, Հայաստան — 336 կգ
- Դիդարբեկ Ժումաբաև, Թուրքմենստան — 335 կգ
Կանայք
Մինչև 69 կգ
Պոկում
- Կլաուդիա Ռենգիֆո, Վենեսուելա — 108 կգ
- Լին Յինգուեյ, Չինաստան — 107 կգ
- Թուղբա Նուր Քոզ, Թուրքիա — 105 կգ
Հրում
- Լին Յինգուեյ, Չինաստան — 138 կգ, երիտասարդների աշխարհի ռեկորդ
- Կլաուդիա Ռենգիֆո, Վենեսուելա — 131 կգ
- Էնկիլեդա Կարհա, Ալբանիա — 125 կգ
Երկամարտ
- Լին Յինգուեյ, Չինաստան — 245 կգ, երիտասարդների աշխարհի ռեկորդ
- Կլաուդիա Ռենգիֆո, Վենեսուելա — 239 կգ
- Էնկիլեդա Կարհա, Ալբանիա — 229 կգ
Մեդալային հաշվարկը չորրորդ օրվանից հետո
Միայն մեծ մեդալներ
- Չինաստան — 7 ոսկե, 3 արծաթե մեդալ
- Ֆիլիպիններ, Թաիլանդ — 1-ական ոսկե և 1-ական արծաթե մեդալ
- Եգիպտոս — 1 ոսկե մեդալ
- Մեքսիկա, Հնդկաստան, Հայաստան — 1-ական արծաթե մեդալ
- Արգենտինա, Կանադա, Հունաստան, Վիետնամ, Վենեսուելա, Էկվադոր, Թուրքմենստան, Ալբանիա — 1-ական բրոնզե մեդալ
Մայիսի 6-ին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա Աննա Ամրոյանը՝ կանանց մինչև 77 կգ քաշային կարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0