«Միկան» 11-մետրանոցներով հաղթեց «Բենտոնիտին» և դուրս եկավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Միկան» նվաճեց Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգիր՝ դրամատիկ խաղում հաղթելով «Բենտոնիտին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Ընդ որում, «Բենտոնիտը» կարողացավ փրկվել պարտությունից 90+5-րդ րոպեին՝ իրացնելով 11-մետրանոցը։
Լրացուցիչ ժամանակում Ահմեդ Ջինդոյանը կրկին առաջ մղեց «Միկային», սակայն 115-րդ րոպեին Արմեն Սագաթելյանը վերականգնեց հավասարությունը՝ 3:3։
Հաղթողը որոշվեց 11-մետրանոցների հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Միկայի» ֆուտբոլիստները՝ 4:3։
1/8 եզրափակչի ևս մեկ ուղեգիր նվաճեց «Լեռնային Արցախը»։ Առաջին լիգայի ներկայացուցիչը 5:0 հաշվով ջախջախեց սիրողական «ԷկոՎիլին»։ Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարավաֆրիկացի Վութլարխի Վիզդոմ Բալոյին։
Ավելի վաղ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ էին դուրս եկել նաև Առաջին լիգայի մյուս ներկայացուցիչները՝ «Անդրանիկը», «Ավշար Արարատը» և «Օլիմպիան»։