SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մխիթարյանը մասնակցեց միլանյան դերբիին․ «Ինտերը» կրեց առաջին պարտությունը Ա Սերիայի այս մրցաշրջանում


Մխիթարյանը մասնակցեց միլանյան դերբիին․ «Ինտերը» կրեց առաջին պարտությունը Ա Սերիայի այս մրցաշրջանում
Ֆուտբոլ

Հոկտեմբերի 31-ին Իտալիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին»։ «Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, սակայն չկարողացավ օգնել իր թիմին խուսափել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունից։

Հանդիպման բոլոր չորս գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Արդեն 4-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը բացեց հաշիվը, իսկ 10-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոն կրկնապատկեց «Միլանի» առավելությունը։

22-րդ րոպեին «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 43-րդ րոպեին Դիեգու Մորեյրան վերականգնեց «Միլանի» երկու գնդակի առավելությունը՝ 3:1։

Երկրորդ խաղակեսում թիմերին չհաջողվեց փոխել հանդիպման հաշիվը։

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին՝ փոխարինելով ֆրանսիացի կիսապաշտպան Անդի Դիուֆին։ Խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածի համար 37-ամյա հայ ֆուտբոլիստը SofaScore-ից ստացավ 6,6 գնահատական։

«Ինտերի» համար սա առաջին պարտությունն էր Իտալիայի 2026/27 մրցաշրջանի առաջնությունում։ Մինչ միլանյան դերբին Քրիստիան Կիվուի գլխավորած թիմն անպարտելի էր ինը տուրերի ընթացքում՝ տանելով ութ հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի։

10 հանդիպումից հետո «Ինտերն» ունի 25 միավոր, իսկ «Միլանը»՝ 21։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։